ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. Իմ եկեղեցին ես ժառանգել եմ

Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. Իմ եկեղեցին ես ժառանգել եմ
31.03.2013 | 14:19

Ես չգիտեմ հավատի ու քրիստոնեության ունիվերսալ բանաձև, բայց, իմ կարծիքով, հավատը դա մեր ներքին խիղճն է, մեր ներքին արգելակը ու ներելու կարողությունը, չվհատվելու ամենակարևոր հանգրվանը և սիրելու ամենաբարձր ներշնչանքը, ներելու պարտավորությունն ու ապաշխարելու կարողությունը: Քրիստոնյա լինելով էլ, ես չեմ պատկերացնում ինձ հայ առաքելական եկեղեցուց դուրս, ինչպես մարդ ասելով, չեմ կարող ինձ հայ չպատկերացնել: Ոչ այն պատճառով որ թունդ ազգայնական եմ, այլ որովհետև, ինչպես ծնողներս, ինչպես ազգությունս, այնպես էլ, իմ խորին համոզմամբ, Իմ եկեղեցին ես ժառանգել եմ, հետևաբար պետք է հոգուս մեջ կրեմ սիրով ու հպարտությամբ, քնքշանքով ու խոնարհումով:
Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Շնորհավոր Սուրբ Զատիկ, ու բոլորս դեպի Հայ առաքելական եկեղեցի` Մեծ Պատարագի` անձամբ կամ հեռուստացույցով, մենակ կամ ընտանիքով:

Դիտվել է՝ 3717

Մեկնաբանություններ